Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում մարզպետարանում
19.10.2017

Հոկտեմբերի 18–ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, նախարարության <<Սերմերի գործակալություն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Ընդհանուր առմամբ քննարկվեց Տավուշի մարզում բերքահավաքի ու աշնանացանի ընթացքը: Մասնավորապես ուշադրություն դարձվեց 2012-2015 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից մարզի համայնքներին տրամադրված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց չվճարած պարտապանների ցուցակների ճշգրտմանը: Առաջարկվեց երկօրյա ժամկետում դրանք բերել վերջնական տեսքի և ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ գյուղատնտեսության նախարարություններ: