Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց ավանդական ,,Բերքի տոն,, միջոցառումը
19.10.2017
Այսօր աշունն իր բոլոր գույներով, բերք ու բարիքով ասես հանգրվանել էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Բերքի տոն,, միջոցառումը՝ նվիրված աշնանն ու բերքահավաքին: Տոնին մասնակցում էին ինչպես դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, այնպես էլ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, ծնողներ: Դպրոցի 3-9-րդ դասարանների աշակերտները, թվով 15 դասարան, միջոցառմանը ներկայացել էին աշնանային բարիքներով՝ մրգերով, բանջարեղեններով ու անուշեղեններով բեռնված սեղաններով, որոնք առանձնանում էին մեկը մյուսից հետաքրքիր ու գեղեցիկ ձևավորմամբ: Իսկ մի առանձին անկյունում էլ աղջիկները ցուցադրում էին հաց թխելու իրենց շնորհքը, հյուրասիրում բոլորին: Տոնական միջոցառումը հագեցած էր տարաբնույթ ուրախ ու զվարճալի խաղերով, փոքրիկ բեմադրություններով, երգ ու պարով: Երեխաների տրամադրությունը համահունչ էր աշնանային տաք ու արևոտ եղանակին: