Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումը նվիրված էր ԱՌՆ միջազգային օրվան
18.10.2017
Նպատակ ունենալով ևս մեկ անգամ ընդգծել բնակչության, այդ թվում երեխաների իրազեկվածության և դերակատարության նշանակությունը աղետների ռիսկի նվազեցման և կառավարման հարցում՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի ու «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության համատեղ ուժերով Իջևանի ,,Հույսի կամուրջի,, կենտրոնում կազմակերպվել էր ԱՌՆ միջազգային օրվան նվիրված միջոցառում Իջևանի դպրոցների և կենտրոնի երեխաների մասնակցությամբ: Ներկա էին նաև Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացրին ԱՌՆ թեմատիկ մանրապատում, որից հետո տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա՝ ԱՌՆ թեստային խաղերի և թեմատիկ կոլաժների պատրաստման ձևով:
Միջոցառումը ամփոփվեց ներառական ջերմոցում տարված աշխատանքների ցուցադրությամբ և մասնակիցներին խրախուսական մրցանակների՝ հանրագիտարանների հանձնմամբ: