Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2017
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում անցկացվելու է երրորդ համապետական շաբաթօրյակը, որին ակնկալվում է բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչների, անհատների ակտիվ մասնակցությունը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից շրջաբերականներ են ուղարկվել մարզի համայնքների ղեկավարներին, որտեղ առաջարկվել է նրանց հանրապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով օգտագործել նաև քարտեզագրված աղբանոցների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև աշխատանքներ տանել համայնքում գործող համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին ապահովելու ուղղությամբ։