Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխհամաձայնության հուշագիր <<Տավուշի տուրիզմի զարգացման>> ՀԿ-ի և Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների միջև

12.10.2017

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ <<Տավուշի տուրիզմի զարգացման>> ՀԿ-ի և Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների միջև Փոխհամաձայնության հուշագրի ստորագրման արարողություն: Մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Գերմանիայի Դաշնության Ռեգենի երկրամասի գործընկերները Հերբերթ Ուննաշի և Սյուզան Վագների գլխավորությամբ, <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում>>/GIZ/ ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, համայնքների ղեկավարներ: <<Տավուշի տուրիզմի զարգացման ՀԿ>>-ն ստեղծվել է 2013 թվականին Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի և Տավուշի մարզի համագործակցության արդյունքում՝ նպատակ ունենալով նպաստել Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացմանը: Հանդիպմանը <<Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում>>/GIZ/ ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը հանդես եկավ ողջույնի խոսքով, դրական գնահատեց Տավուշ-Ռեգեն համագործակցությունը և GIZ-ի կողմից աջակցության պատրաստակամություն հայտնեց: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց կողմերին, կարևորեց Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակներում տուրիզմի, մեծահասակների կրթության, աղբահանության ոլորտներում կատարվող քայլերը: Նշեց, որ համագործակցությունը տարիների պատմություն ունի, ընթացքում ունեցել են և ձեռքբերումներ, և բացթողումներ, որոնք բազմիցս քննարկվել են նախորդ հանդիպումների ժամանակ: Նրա խոսքով ստորագրվող հուշագիրը լայն հնարավորություններ է ստեղծում և առաջարկեց հետագա աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոչ միայն թերությունները շտկվեն, այլև առավել արդյունավետ լինեն, քանի որ մեր համայնքների տնտեսության զարգացման մեջ մեծ դեր ունեն տուրիզմն ու աղբահանությունը: Լևոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև GIZ-ին՝  համագործակցությանը մշտապես աջակցելու համար: Ռեգենի երկրամասի ներկայացուցիչ Հերբերթ Ուննաշն ընդգծեց, որ պատրաստ են իրեց փորձը Տավուշի մարզի համայնքներին փոխանցել, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք: Ներկայացրեց, որ 2018 թվականի համար կմշակվի գործողությունների ծրագիր համապատասխան բյուջեով, որում իրենց մասնակցությունը պետք է ունենան նաև հուշագիրը ստորագրող համայնքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի գործողությունների ծրագիրը և նախատեսված բյուջեն քննարկումների որոշակի փուլ անցնեն, մասնավորապես համայնքների ավագանիների մոտ: Կքննարկվի  նաև <<Տավուշի տուրիզմի զարգացման>> ՀԿ-ի կանոնադրության և խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը: Փոխհամաձայնության հուշագիրը ստորագրեցին Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան համայնքների ղեկավարներ Արմեն Սանթրոսյանը, Վարդան Ղալումյանը, Կարեն Աբազյանը և <<Տավուշի տուրիզմի զարգացման >>ՀԿ-ի ներկայացուցիչ Մարտին Թովմասյանը:Ներկաները կողմերին մաղթեցին արդյունավետ համագործակցություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57