Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը
12.10.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13956_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակայացուցչի դաշտային օգնականներ Օլարի Միխայիլը և Օգնեն Յովիչը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, ԱԳՆ ներկայացուցիչ Դավիթ Կնյազյանը, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Լևոն Սարգսյանը մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց բրիֆինգի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց անցած ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար: Մարզպետի տեղակալը ներկայացրեց նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը: Մասնավորապես ուշադրություն հրավիրեց Կիրանց, Բերքաբեր, Վազաշեն, Այգեհովիտ Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի, Ներքին Կարմիրաղբյուր համայնքներում արձանագրված գնդակոծության դեպքերի վրա, երբ հատուկ նշանառությամբ կրակ է բացվել դպրոցի, բնակելի տների, անասնապահների և բերքահավաք կատարող մարդկանց վրա: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: