Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2017

 Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Տոնը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս գնահատելու ու արժևորելու Ձեր վաստակը, մեր ակնածանքն ու երախտագիտությունը հայտնելու Ձեզ: Կարևոր ու պատասխանատու առաքելություն է իրականացնում ուսուցիչը կրթության ոլորտում՝ ամենօրյա անխոնջ ու ջանադիր աշխատանքով սերունդներ կրթելով ու ճանապարհելով նոր կյանք: Ուսուցչի ձեռքին է մեր երկրի ապագան ու վաղվա օրը: Ու այսօր, հավատարիմ մանկավարժի իրենց բարձր նկարագրին, սահմանամերձ մեր մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 2000 ուսուցիչներ հայեցի դաստիարակություն, լույս ու գիտելիք են տալիս իրենց աշակերտներին՝ ապացուցելով, որ հայ մարդու համար ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում:
 Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր դժվարին ու շնորհակալ աշխատանքում: Իմ առանձնակի շնորհավորանքները՝ արդեն վաստակած հանգստի անցած մեր ուսուցիչներին: Շնորհակալություն բոլորիդ Ձեր հայրենանվեր աշխատանքի ու վաստակի համար:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27