Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվիրված էր Զբոսաշրջության միջազգային օրվան
03.10.2017
Սեպտեմբերի 27-ը աշխարհում նշվում է որպես Զբոսաշրջության միջազգային օր: Սկսած 2009 թվականից Զբոսաշրջության միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում: Իսկ 2017 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանն /ՄԱԿ ԶՀԿ/ անդամակցության քսան տարին: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 2-ին հանդիսություն էր կազմակերպվել Երևանի ,,Մեգերյան կարպետ,, գորգերի գործարանում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, հրավիրյալներ: Հանդիսությանը մասնակցեց նաև Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Շնորհավորելով Զբոսաշրջության միջազգային օրվա և հոբելյանի առթիվ՝ Սուրեն Կարայանը նախարարության ոսկե մեդալներով պարգևատրեց ոլորտում աչքի ընկած կազմակերպություններին, իսկ Զարմինե Զեյթունցյանը հանձնեց շնորհակալագրեր: Միջոցառումը եզրափակվեց գեղարվեստական համարներով: