Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՀՐԱՎԵՐ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
29.09.2017
Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) ՄԱԶԾ-ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» (ՀԱԿԿ) ծրագրի հետ համատեղ հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայեցակարգերի ընդունում՝ ուղղված Տավուշի մարզում հողերի և անտառների կայուն կառավարմանը:
Նախապատմություն
Հողերի և անտառների կայուն կառավարումը նպատակ է հետապնդում բարելավել ագրոէկոհամակարգերը և անտառային լանդշաֆտները, որտեղ էկոհամակարգային ծառայությունների և ապրանքների վատթարացումը խաթարում է տեղի բնակչության ապրելակերպը:
ՓԴԾ-ի և ՀԱԿԿ-ի նպատակն է աջակցել կիզակետային ոլորտի հետևյալ երկու հիմնական ռազմավարական առաջնայնությունների իրականացմանը.
• Պահպանել և բարելավել տեղական համայնքների ագրոէկոհամակարգերի ծառայությունները` ապրուստի միջոցներ ապահովելու նպատակով,
• Նպաստել բնածին կամ մարդածին գործոններով պայմանավորված անտառային ռեսուրսների վրա ճնշման նվազեցմանը այն տարածքներում, որտեղ դեգրադացիան ազդում է ամենօրյա կարիքների բավարարմանը:
Տիպային նախագծային գաղափարներ
ՓԴԾ-ի ազգային ծրագրի ռազմավարության և ՀԱԿԿ-ի առաջնություններից ելնելով, առաջարկվում է նախագծերի հետևյալ տիպաբանությունը.
• Համայնքային մակարդակում գործողությունների և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների իրականացում, որոնք ուղղված են անտառային լանդշաֆտների ինտեգրված կառավարմանը և հողերի կայուն օգտագործմանը,
• Հողերի և ջրերի պահպանության վրա հիմնված կայուն գյուղատնտեսական լավագույն գործելակերպերի ցուցադրում, որոնք ուղղված են գյուղատնտեսական էկոհամակարգային ծառայությունների բարելավմանը և անտառի վրա տեղական ազդեցության նվազեցմանը,
• Տեղական մակարդակում կարողությունների բարելավում` ուղղված հողերի և անտառների կայուն կառավարման գործելակերպերի ներդրմանը, որոնք միավորում են հողերի, ջրերի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կառավարումը` միտված էկոհամակարգերի բարելավմանն ու տեղական համայնքների համար ապրուստի միջոցների ապահովմանը:
Հողերի դեգրադացիայի և Անտառների կայուն կառավարման նախագծային մակարդակի չափորոշիչներ
• Դեգրադացիայից փրկված և վերականգնված հողեր, հեկտար,
• Հողեր, որտեղ կիրառվում են անտառների, գյուղատնտեսական և ջրերի կայուն կառավարման գործելակերպեր, հեկտար,
• Հողերի և անտառների կայուն կառավարում կիրառող համայնքների թիվ:
Նախագծերի համապատասխանելիության չափանիշներ
Ծրագրի ընտրության գործընթացը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և բաց է ազգային բոլոր ՀԿ-ների համար, որոնք գործում են Տավուշի մարզի տարածքում:
Բյուջե
Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի՝ յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը:
Տևողությունը
Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը` ելնելով նախագծերի բնույթից:
Նախագծերի հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանի էլեկտրոնային փոստի հասցեով (hovhannes.ghazaryan@undp.org) և ՀԱԿԿ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանի էլեկտրոնային փոստի հասցեով (hovik.sayadyan@undp.org):
Հայեցակարգերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ.hոկտեմբերի 8-ը: