Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթի մասին
29.09.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13837_s.jpg)
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար:
Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները:
Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն` համապատասխան որակավորում ունենալու և այլնի վերաբերյալ:
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝
1. Մարզային կառույցների ղեկավարների բաց մրցույթի համար՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 15:00-ն,
2. մարզային կառույցի հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների համար՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00-ն: