Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում մարզպետարանում
28.09.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13826_s.jpg)
Դեռևս մայիս ամսին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում մեկնարկեց 55 բնակավայրերի 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Աշխատանքներն իրականացնում է ,,Հայնախագիծ,, ընկերությունը: Մինչև 2017 թվականի ավարտն այդ փաստաթղթերը պետք է մշակված լինեն: Սեպտեմբերի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի երկու փաստաթղթերի նախագծի քննարկումը: Դրանք ընդգրկում են Իջևան քաղաքը և տարածաշրջանի գյուղական համայնքները: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և հորդորեց բոլոր համայնքների ղեկավարներին մանրամասն ծանոթանալ փաստաթղթին, սերտորեն համագործակցել նախագիծը մշակող աշխատանքային խմբի հետ՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները, որպեսզի հաստատվելուց հետո խնդիրներ չծագեն: Մարզպետի տեղակալը նաև մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին կատարած աշխատանքի համար և նշեց, որ ակնկալում են ունենալ հաջողված փաստաթուղթ: Աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Ամիրաղյանը ներկայացրեց տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը, նշելով, որ քննարկումները կազմակերպվում են ոչ միայն մարզում, այլ նաև փորձագիտական տարբեր խմբերի հետ: Համայնքների ղեկավարները և մարզպետարանի ներկայացուցիչները քննարկման ընթացքում հարցեր բարձրացրին և առաջարկություններ կատարեցին: