Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ
27.09.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13818_s.jpg)
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) աշխատակիցներից և խորհրդատուներից կազմված աշխատանքային խումբը այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում հանդիպում ունեցավ մարզում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: Ներկա էին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները: Հանդիպումը բացեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, որից հետո հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Քալանթարյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինասական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում՝ միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն: Ալեքսանդր Քալանթարյանը ընդգծեց նաև, որ այսօրվա հանդիպման նպատակը ոչ միայն հիմնադրամի գործունեությունը մարզի ձեռնարկատերերին ներկայացնելն է, այլև մարզի ներդրումային ծրագրերին ծանոթանալն ու հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելը: Այնուհետև տեղի ունեցավ աշխույժ քննարկում: Հիմնադրամի տնօրենը պատասխանեց նաև տնտեսվարողներին հետաքրքրող հարցերին: Քննարկումն ուղեկցվում էր հիմնադրամի գործունեությունը լուսաբանող ֆիլմով: