Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շախմատի ավանդական մրցաշար Կոթիում
25.09.2017

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 24-ին անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Սահմանապահ Կոթի,, հիմնադրամի շախմատի մրցաշար, որին մասնակցեցին մարզի ուժեղագույն թիմերը: Հրավիրված էր նաև Ալավերդու թիմը: Մրցակից 9 թիմերի միջև, յուրաքանչյուր թիմում չորս շախմատիստ, ծավալվել էր լարված ու անզիջում պայքար: Վերջնարդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիմը՝ արժանանալով փոխանցիկ գավաթին: Թիմի կազմում խաղում էին Կոմիտաս Սիմոնյանը, Էմիլ Մատինյանը, Արթուր Դավթյանը և Լյովա Ներսիսյանը: 2-րդ տեղում Կոթի համայնքն էր, իսկ 3-րդ տեղն զբաղեցրեց Ալավերդու թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով և հուշամեդալներով, ստացան դրամական պարգևներ: Առաջնության ավարտին շախմատիստներին սպասում էր նաև հյուրասիրություն: