Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
22.09.2017
Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) ՄԱԶԾ-ԳԷՀ-ի աջակցությամբ իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարումը հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» (ՀԱԿԿ) ծրագրի հետ համատեղ նախատեսում է իրականացնել խորհրդատվական հանդիպումներ Տավուշի մարզի ՀԿ-ների և համայնքային մակարդակում շահագրգիռ կողմերի հետ` կապված «Տավուշի մարզում հողերի և անտառների կայուն կառավարման ոլորտում» նախագծերի ներկայացման և իրականացման հետ: Ծրագրի նպատակների ներկայացմանը կհաջորդի մասնակցային քննարկում հնարավոր նախագծերի գաղափարների շուրջ:
Առաջիկա խորհրդատվական հանդիպումները կկայանան Տավուշի մարզում՝ ըստ ստորև բերված ժամանակացույցի.
- Ս.թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, Տավուշի մարզպետարանում, ք. Իջևան, Սահմանադրության հրապարակ, (հեռ. 0263-4-45-61, պատասխանատու՝ Գուրգեն Հարությունյան, հեռ. 094 90-70-06)
-Ս.թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Նոյեմբերյանի համայնքապետարան (Կողբի և Այրումի համայնքների հետ համատեղ), ք. Նոյեմբերյան
- Ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, ք. Բերդ (Շամշադինի տարածաշրջան)
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԿԿ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 060 53-00-00 (հվ. 160), էլ. փոստ hovik.sayadyan@undp.org և ծրագրի օգնական Լուսինե Սարգսյանին 060 53-00-00 (հվ. 129), էլ. փոստ lusine.sargsyan@undp.org: