Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
20.09.2017

Սիրելի տավուշցիներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին՝ դրանով իսկ վերականգնելով ինքն իր ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու սեփական իրավունքը: Միասնական կամքով ու տոկունությամբ բազմաթիվ դժվարություններ են հաղթահարվել անկախության կերտման ճանապարհին, ու այսօր հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովուրդը անկախության իր 26-րդ տարեդարձը տոնում է որպես կայացած պետության քաղաքացի, պետություն, որ ունի իր պետական սահմանը, դրոշը, հիմնը, զինանշանը:
Անկախության օրվա առթիվ ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր սահմանն ամուր պահող զինվորի տոնը, ում շնորհիվ կարողանում ենք խաղաղ կյանքով ապրել, սովորել ու աշխատել, բերք ու բարիք արարել:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով պետական կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ, խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին: