Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների գործարկման հանդիսավոր արարողությանը

19.09.2017

 Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի և Փարիզի Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի էլեկտրականության, գազի միջհամայնքային արհմիության /ՍԻԺԷՖ/ ֆինանսավորմամբ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղադրված ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների ներկայացման և գործարկման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Փարիզի Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի էլեկտրականության, գազի միջհամայնքային արհմիության նախագահ Ժան-Ժակ Գիյեն, գլխավոր տնօրեն Քրիստոֆ Տամպոն-Լաժարիեթը, այլ հյուրեր: Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվել է արդեն մի քանի տարի ֆինանսավորվող գյուղատնտեսական ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Ֆրանսիայի Օ-դը-Սենի դեպարտամենտի խորհրդի հետ: Միջոցառման հանդիսավոր մասից հետո Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից ներկայացվել են վերականգնվող էներգիայի ոլորտում սպասվող հեռանկարները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03