Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման և շտաբային ուսումնավարժության արդյունքները

15.09.2017

  Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի նիստի ,,Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին,, թիվ 12 արձանագրային որոշման՝ սեպտեմբերի 11-ից Տավուշի մարզում իրականացվեց ՀՀ Տավուշի մարզի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, միջոցառման եզրափակիչ օրն էր, որն սկսվեց շտաբային ուսումնավարժությամբ: ,,ՀՀ Տավուշի մարզի բնակչության և տարածքային պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձաման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժության վայր էր ընտրվել Տավուշի մարզպետարանը, և ներգրավվել էին մարզպետարանի աշխատակիցները: Ուսումնավարժությունն անցկացրին ՀՀ Տավուշի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատման աշխատանքային խումբը և հանրապետական ՔՊ ծառայությունների ներկայացուցիչները: Ծավալված ժամանակավոր տեղակայման կետում տեղի ունեցավ նաև գործնական քննարկում: Հնգօրյա աշխատանքի արդյունքներն ամփոփվեցին Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որը վարեց մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնելով միջոցառումը հաջողությամբ ավարտելու համար՝ Կարեն Ադամյանը նաև նշեց, որ քաղպաշտպանության հարցերը առաջնային են և գտնվում են մարզպետի մշտական ուշադրության կենտրոնում: Այնուհետև բոլոր ծառայությունների պետերը ներկայացրին իրենց զեկույցները, որից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Խաչիկյանը և փրկարար ծառայության ՔՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդան Սնգրյանը ամփոփեցին համալիր ուսումնասիրության արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի համար նրանք շնորհակալություն հայտնեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնին, մարզային ծառայություններին, համայնքապետերին՝ կարևորելով նման միջոցառումների դերը թե արձանագրված թերությունները վերացնելու և թե քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի պատրաստականությունը կատարելագործելու տեսանկյունից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03