Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի հանձնարարությամբ խնդիրը կարճ ժամանակում լուծվեց

13.09.2017

  Օրերս գրավոր խնդրանքով Տավուշի մարզպետին էին դիմել Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի մի խումբ բնակիչներ: ,,…Ասլանյան փողոցում գտնվող նախկին մթերային խանութի կոյուղին խցանվել է անհայտ պատճառով և կոյուղաջրերը հոսում են բնակիչների տների հողամասերով: Ստեղծվել է բնակիչների համար տհաճ իրավիճակ: Խնդրում ենք Ձեզ օգնել այդ հարցին լուծում տալ,,-գրված էր դիմումում: Մարզպետի հանձնարարությամբ և պատասխանատուների միջոցով խնդիրը շատ կարճ ժամանակում լուծվեց, որի համար դիմումատուները սեպտեմբերի 12-ին շնորհակալական նամակ են ուղարկել մարզպետ Հովիկ Աբովյանին, որում գրված է. ,,Հարգելի պարոն Աբովյան, հայտնում ենք Ձեզ, որ Ասլանյան փողոցի կոյուղագծի վթարի համար մեր կողմից ներկայացված դիմումի համաձայն, Վեոլիա Ջուր ՓԲԸ Իջևան տեղամասի աշխատակիցների կողմից գրեթե 10 օր աշխատանք կատարելուց հետո վերականգնվել է կոյուղագիծը, որի համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել տեղամասի գլխավոր ինժեներ Վոլոդյա Ղալումյանին, ինժեներ Արտավազդ Սարգսյանին, բոլոր մասնագետներին ու բանվորներին,,:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-09-23 14:28:31