Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում Տավուշի մարզում

11.09.2017

  ՀՀ վարչապետի որոշմամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով`  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը սեպտեմբերի 11-ից 15-ը Տավուշի մարզում կանցկացնի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում և շտաբային ուսումնավարժություն: Այդ նպատակով այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ Տավուշի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատման աշխատանքային խմբի և ՀՀ Տավուշի մարզի ՔՊ ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի, նախարարությունների ու գերատեսչությունների, հանրապետական և մարզային ծառայությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և այլ պատասխանատուներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալն այնուհետև ներկայացրեց ՔՊ վիճակի համալիր գնահատման աշխատանքային խմբի օրակարգը: Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Խաչիկյանը և փրկարար ծառայության ՔՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդան Սնգրյանը անդրադարձան օրակարգի հարցերին, ներկայացրին աշխատանքային խմբի անդամներին, ինչպես նաև միջոցառման կազմակերպման նպատակներն ու գնահատման ուղղությունները: Լսելով խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունները՝ նրանք վստահեցրին, որ դրանք անպայման կնշվեն և կներկայացվեն ղեկավարությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:17:51