Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշամրցաշարում հաղթել է մարզպետարանի թիմը

11.09.2017

  Նախօրեին Իջևանի մարզադպրոցի մինի ֆուտբոլի դաշտում տեղի է ունեցել Վլադիմիր Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար 2017 թվականի փոխանցիկ գավաթի համար: Պայքարը ծավալվել է 4 թիմերի՝ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության մարզային վարչության և ,,Հայռուսգազարդի,, Տավուշի ԳԳՄ-ի միջև: Մարզպետարան-քաղաքապետարան խաղում 5:4 հաշվով առավելության է հասել մարզպետարանի թիմը, իսկ ոստիկանները 4:1 հաշվով պարտության են մատնել Տավուշի ԳԳՄ-ի թիմին: Եզրափակիչում 1-ին և 2-րդ տեղերի համար պայքարում 2:0 հաշվով հաղթել է մարզպետարանի թիմը՝ զբաղեցնելով 1-ին տեղը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերի համար պայքարի մեջ մտած թիմերից Իջևանի քաղաքապետարանի թիմը խոշոր հաշվով պարտության է մատնել ԳԳՄ-ին և գրավել է 3-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը 4-րդ տեղով եզրափակել է ԳԳՄ-ի թիմը: Հուշամրցաշարի անցկացումը հովանավորել է ուկրաինաբնակ իջևանցի գործարար Արամ Խաչատրյանը: Յուրաքանչյուր թիմից լավագույն խաղացողները պարգևատրվել են բջջային հեռախոսներով, իսկ տարբեր անվանակարգերում աչքի ընկած ֆուտբոլիստները՝ զանազան նվերներով: Հուշամրցաշարում հաղթած Տավուշի մարզպետարնի թիմին է հանձնվել 2017 թվականի փոխանցիկ գավաթը և պատվոգիր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 15:47:21