Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01.09.2017

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում էլ կրթությունը հայ ժողովրդի համար եղել ու մնում է որպես գերագույն արժեք ու գերակա նպատակ, որովհետև գիտելիքն է այն հզոր ուժը, որով ապահովվում է երկրի զարգացումն ու առաջընթացը: Գիտելիքով միայն կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն ու խոչընդոտ: Հավատացեք, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:
Սիրելի աշակերտներ, թող որ այս նոր ուսումնական տարին ձեզ համար լինի նոր գիտելքների ձեռքբերման ու հարստացման, նոր արժեքների ճանաչման տարի: Առանձնակի ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոցի շեմից, մաղթել նրանց դպրոցական կյանքի կանաչ ճանապարհ: Ցանկությունս է, որ ուսումնառության տարիները նրանց համար լինեն գիտելիքների ձեռքբերման, աշխարհճանաչողության ու աշխարհընկալման տարիներ: Չէ որ նրանք են մեր վաղվա օրը, մեր երկրի ապագան:
Սիրելի մանկավարժներ, հաջողություններ ու արդյունավետ աշխատանք եմ մաղթում Ձեզ նոր ուսումնական տարում, որովհետև ձեզ է վստահված նոր սերունդ կրթելու ու դաստիարակելու դժվարին ու պատասխանատու գործը: Մեկ անգամ ևս շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ արգասաբեր ու բեղմնավոր ուսումնական տարի:
Բարի երթ բոլորիդ: