Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիտելիքի օրը՝ Դիտավանի հիմնական դպրոցում
01.09.2017
Գիտելիքի օրը սահմանամերձ Դիտավան համայնքի հիմնական դպրոցում սկսվեց նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող ավանդական առաջին զանգով: Այնուհետև ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց հայկական եռագույն դրոշը: Օրվան նվիրված հանդիսությանը ներկա էր ,,Բենտոնիտ կոմբինատ,, ԲԲԸ-ի տնօրեն Ալեքսան Պետրոսյանը, ով ողջունեց բոլորին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ և տարրական դասարանների աշակերտներին նվիրեց գրենական պիտույքներ և խոստացավ, որ աջակցությունը դպրոցին կլինի շարունակական: Գիտելիքի օրվա առթիվ ողջույնի ու շնորհավորանքի խոսքեր ասացին նաև դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը, համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը: Նրանք նաև իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցին Ալեքսան Պետրոսյանին դպրոցին աջակցելու ու նվերների համար: