Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեին

31.08.2017

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց  ,,Վեոլիա Ջուր,, ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի գլխավորած աշխատանքային խմբին, որի կազմում էին ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, ,,Արևմուտք,, տարածաշրջանի տնօրեն Արամ Սահակյանը և ,,Արևմուտք,, տարածքային տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանը: Քանի որ Կրիստիան Լըֆեն առաջին անգամ էր մարզում և այցն ամենից առաջ ճանաչողական էր, ուստի մարզպետը հյուրերին ողջունելուց հետո նախ ներկայացրեց մարզը, այնուհետև իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցության և ընկերության աշխատանքներին աջակցելու համար: Նշվեց, որ մարզում համայնքների խոշորացման գործընթաց է գնում, և տարածքների համաչափ զարգացման ու արդյունավետ կառավարման նպատակով աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ինչպես մարզում ջրամատակարարման վիճակի բարելավմանն առնչվող հարցերին, այնպես էլ ոլորտում առկա խնդիրներին: ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ-ի ,,Արևմուտք,,  տարածաշրջանի աշխատակիցները ներկայացրին մարզի տարածաշրջաններում կատարած ուսումնասիրության արդյունքները, առաջնային խնդիրները, որոնք վերաբերում էին մաքրման կայանների վերանորոգմանն ու կառուցմանը, ջրամատակարարման որակի բարելավմանը: Կարևորվեց կորուստների դեմ պայքարը, որի արդյունքում բնակիչը շուրջօրյա ջուր կունենա: Կրիստիան Լըֆեն շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր և իր թիմի աշխատանքի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է համագործակցված աշխատանքով և վստահ է, որ համայնքների, դոնոր կազմակերպությունների, մարզպետարանի աջակցությամբ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03