Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կհիմնվեն նոր ինտենսիվ այգիներ

30.08.2017

 Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, օրերս մարզի ֆերմերների, ֆերմերային տնտեսությունների, տնտեսվարող սուբյեկտների քննարկմանն են ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգի նորագույն տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրերը, որոնք հնարավորություն կստեղծեն նոր ինտենսիվ այգիների հիմնման համար և կնպաստեն գյուղատնտեսական հողերի առավել արդյունավետ օգտագործմանը: Ելնելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 21-ին Տավուշի մարզում անցկացրած խորհրդակցության հանձնարարականներից՝ կապված մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը առավել արդյունավետ օգտագործելու և ինտենսիվ այգիներ հիմնելու հետ, մարզում հնարավոր է հիմնել տարեկան 50-60 հա նոր ինտենսիվ այգիներ, որը կնպաստի մշակովի հողատարածքների ընդլայնմանը, ցածր բերքատվությամբ այգիների փոխարինմանը բարձր բերքատվությամբ այգիներով, ինչպես նաև լրացուցիչ այգիների հիմնմանը: Գյուղվարչության պետը տեղեկացրեց նաև, որ, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, 2017 թվականին ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում մարզի շահառուների կողմից արդեն ձեռք է բերվել 4 ,,Բելառուս,, մակնիշի տրակտոր՝ համապատասխան գյուղգործիքներով:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27