Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստում են անցնում խոհարարները
28.08.2017
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում այսօրվանից վերապատրաստման դասընթացներ են անցնում մարզի 30 հանրակրթական դպրոցների 40 խոհարարներ ու խոհանոցի աշխատակիցներ: Դասընթացները կազմակերպվել են ,,Դպրոցական սնունդ,, ազգային ծրագրի շրջանակներում, իսկ անց է կացնում Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի մասնագետ Իգոր Խարկովը: Օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 3-ը կանցկացվի 3 դասընթաց՝ յուրաքանչյուրը 2 օր տևողությամբ: Դասընթացները կվերաբերեն ինչպես դպրոցականներին տրվող սննդի անվտանգությանը, այնպես էլ դրա պատրաստման կարգին: Կլինեն նաև գործնական պարապմունքներ: Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում տաք սնունդ կստանան հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների բոլոր երեխաները: Իսկ դպրոցների ճաշարանները նախապես վերանորոգվել և համապատասխան տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվել են տարածաշրջանում զարգացման ծրագրեր իրականացնող տարբեր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: