Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական աջակցության ծրագրերը շարունակվում են
28.08.2017
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես շարունակվում են ՀՀ կառավարության կողմից պետական աջակցության ծրագրերը: «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն» ծրագրով Տավուշի մարզի համայնքներում շարունակվում են ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի գումարների հավաքագրման և բաշխման աշխատանքները: Մարզին հատկացված 400 տոննա ազոտական պարարտանյութից արդեն ներկրվել է շուրջ 350 տոննան, իսկ 342000 լիտր վառելիքից այս պահի դրությամբ ներկրվել է 65100 լիտրը: Պարարտանյութերի և դիզվառելիքի գումարների հավաքագրման և բաշխման աշխատանքներն ընթացքի մեջ են: