Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

25.08.2017

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ըստ ոլորտների վարչությունների պետերը և բաժինների վարիչները ներկայացրին մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստացան նոր հանձնարարականներ՝ կատարման կոնկրետ ժամկետներով: Քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանը մարզպետին զեկուցեց Հրատապ ծրագրով շինաշխատանքների կատարման մասին՝ նշելով, որ հինգ դպրոցներում դրանք փաստացի ավարտված են: 2017 թվականի հուլիսի 21-ին Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների իրականացման նպատակով մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը ներկայացրեց աշխատանքային խմբի կողմից կատարվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ խումբը եղել է մարզի բոլոր համայնքներում, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել աղբահանության կազմակերպման վերաբերյալ: Մարզպետը հանձնարարեց վերանայել մարզի համայնքներում աղբահանության պայմանագրերի կնքման մեխանիզմները, համայնքների ղեկավարների հետ քննարկել համայնքներում տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների հարակից տարածքներում նրանց կողմից աղբահանության, սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման հարցերը: Միաժամանակ հանձնարարվեց ուսումնասիրել և մարզպետին ներկայացնել առաջարկություն՝ մարզում աղբահանության սակագները միասնականացնելու և հավաքագրվող գումարների ծավալները ավելացնելու վերաբերյալ: Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնին հանձնարարվեց տեղեկատվություն ներկայացնել միջպետական ճանապարի մաքրության վիճակի մասին: Համայնքների ներդրումային ծրագրերի մասին մարզպետին զեկուցեց զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը և ստացավ համապատասխան հաձնարարականներ: Հանձնարարականներ ստացան նաև մյուս ստորաբաժանումները, մասնավորապես, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, առողջապահության վարչությունը: Խորհրդակցությանը նշվեցին նաև գալիք շաբաթվա կարևոր անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03