Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներին

23.08.2017

  Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին, նրա տեղակալ Երեմ Սիմոնյանին և ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Վաղինակ Քոչարյանին: Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար՝ Վլադիմիր Աղայանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անց է կացվելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու է նաև սահմանամերձ համայնքներին աջակցելու հարցը, և հանդիպման նպատակն է մոտիկից ծանոթանալ մարզում իրականացվող ծրագրերին ու համաժողովին ներկայացնել այդ համայնքներում համապատասխան ներդրումներ կատարելու հնարավորությունները: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց սահմանամերձ համայնքներին օժանդակելու Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության պատրաստակամությունը, միաժամանակ ներկայացնելով մարզում հաջողությամբ մեկնարկած մի շարք ծրագրեր, որոնք իրենց հետ բերել են ոչ միայն նոր աշխատատեղեր, այլև կարողացել են զարգացնել արտադրական կարողությունների շրջանակը: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին այն ոլորտները, որոնք ներդրումների կարիք ունեն և որոնց զարգացումը գյուղացուն հնարավորություն կտա ապրել ու արարել սեփական հողի վրա և ամուր կանգնել սահմանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18