Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարիգյուղի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն հիմնանորոգված դասասենյակներում

18.08.2017

 Տավուշի մարզի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն ամբողջովին նորոգված ու հարմարավետ դասասենյակներում: Սահմանամերձ գյուղի դպրոցի վերանորոգմանն աջակցելու առաջարկը պատկանում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Իսկ ծրագիրն իրականացրել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը 18-28 տարեկան 30 ֆրանսահայ երիտասարդների հանգանակած գումարներով ու նվիրատվությամբ: Ֆրանսիացի երիտասարդները տեղի վարպետների օգնությամբ մասնակցել են նաև շինարարական աշխատանքներին: Երեք շաբաթվա ընթացքում նրանց ուժերով հիմնովին վերանորոգվել են ոչ միայն տարրական դասարանների չորս դասասենյակները, այլ նաև միջանցքն ու սանհանգույցը: Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի փոխանցմամբ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից եկած տղաներին ու աղջիկներին մեծ սիրով ու ջերմությամբ իրենց հարկի տակ հյուրընկալել են սարիգյուղացիները:   Այսօր շինաշխատանքների ավարտի կապակցությամբ դպրոցում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Բագրատ Սրբազանը, Ֆրանսիայից ժամանած հյուրեր, ՀԲՄԸ ներկայացուցիչներ, ծնողներ, ուսուցիչներ ու աշակերտներ: Օրը հագեցած էր տոնական տրամադրությամբ: Իրենց ելույթում բարերարներին շնորհակալության ու երախտագիտության ջերմ խոսքեր ասացին համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանը, դպրոցի տնօրեն Լուիզա Ռևազյանը, իսկ դպրոցի աշակերտները հանդես եկան գեղարվեստական համարներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:39:01