Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ/
18.08.2017
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. oգոստոսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5724 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում 2122, Դիլիջանում 2013, Բերդում 716, Նոյեմբերյանում 873/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 242-ը տեղավորվել են աշխատանքի: Հաշվառվածներից 82-ը աշխատանք փնտրող հաշմանդամներ են: Ըստ զբաղվածության կենտրոնների տրամադրած տեղեկատվության, մարզում հաշվառված է 4856 գործազուրկ, որից 3026-ը կանայք են: