Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մովսեսում նշվել է գյուղի օրը

14.08.2017

  Օգոստոսի 12-ին Մովսես գյուղում տեղի են ունեցել տոնական հանդիսություններ՝ նվիրված գյուղի օրվան: Դեռևս հինգ տարի առաջ Մովսեսի ավագանու որոշմամբ օգոստոսի երկրորդ շաբաթ օրը սահմանվել է գյուղի օր: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել է մատաղի մատուցման արարողությամբ: Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալներ Կարեն Ադամյանը, Վարդան Ալեքսանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, բազմաթիվ մովսեսցիներ Հայաստանի տարբեր մարզերից և Ռուսաստանի Դաշնությունից: Տավուշի մարզպետի անունից ողջույնի և շնորհավորանքի խոսք է արտասանել մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Իր խոսքում նա մասնավորապես կարևորել է միջոցառման անցկացումը սահմանապահ գյուղում, որտեղ, ի հեճուկս հակառակորդների, ապրում և արարում է Տավուշի հերոսական ժողովուրդը: Տոնելով գյուղի օրը՝ մովսեսցին շեշտում է հայրենի հողին իր կառչածությունը, նա ոչ միայն չի հեռանում հայրենիքից, այլև արտասահմանում ապրող կարող համագյուղացիների ուժերն ուղղում է գյուղի խնդիրների լուծմանը: Տոնակատարության կազմակերպումը խրախուսելի է, քանզի այն վերանորոգում է աշխարհի տարբեր ծագերում ապրող մովսեսցիների ոգեղեն կապը բնօրրանի հետ, ներշնչում նրանց հոգևոր միասնականության զգացողություն: «Աներկբայորեն մեր պետականության հիմքը ամուր Մովսեսն է և Մովսեսի նման սահմանապահ մյուս գյուղերը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել և շարունակելու է ապրել խաղաղասեր, աշխատասեր և ընդունակ հայը»,-ամփոփել է խոսքը մարզպետի տեղակալը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09