Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդի Սորանի այգիներում անցկացվեց մեղրի ու հատապտուղների փառատոնը

14.08.2017

 Oգոստոսի 12-13-ին Բերդի Սորանի այգիներում արդեն վեցերորդ անգամ անցկացվեց մեղրի ու հատապտուղների փառատոնը, որի կազմակերպումը նախաձեռնել էին «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը» և Բերդի քաղաքապետարանը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի պատասխանատուներ, հյուրեր ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտասահմանից: Ավանդույթի համաձայն «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն» միջոցառումը այս անգամ էլ մեկնարկեց «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ելույթ ունեցավ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Իսկ տարածաշրջանի բնակիչները փառատոնին ներկայացել էին իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքներով, արվեստով և արհեստներով։ Փառատոնի այցելուները ոչ միայն շրջեցին մեղրի ու հատապտուղների տաղավարներով, այլև հնարավորություն ունեցան վայելելու Շամշադինի չնաշխարհիկ բնության գեղեցկությունն ու հմայքը: Փառատոնի ծրագրի մասն էին կազմում նաև ազգագրական երգն ու պարը, թեմատիկ անվճար ֆոտոսեսիաները, ժամանցային խաղերը, մեղրով տորթի մրցույթը: Փառատոնը մեկ անգամ ևս ապացուցեց, որ տարածաշրջանում կան բոլոր հնարավորությունները զբոսաշրջության զարգացման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03