Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում

11.08.2017

  Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կնտրոնում տեղի ունեցավ սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ներկայացուցիչներ: Սեմինար-խորհրդակցությունը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նա այնուհետև ներկայացրեց ինտեգրված ծառայության մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցման մակարդակները: Հաջորդիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը: Անդրադարձ կատարվեց խնդրահարույց դեպքերի և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող հարցերին: Արայիկ Պետրոսյանը և Աստղիկ Մինասյանը պատասխանեցին նաև ներկաներին հետաքրքրող հարցերին, հանդես եկան պարզաբանումներով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57