Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հուլիսին մարզում գրանցվել է ծննդաբերությունների աճ

10.08.2017

  Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության 2017 թվականի հուլիս ամսին մարզում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է ծննդաբերությունների աճ: 2016 թվականի հուլիս ամսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է ընդհանուր թվով 83 ծննդաբերություն, որից 41-ը տղա, 42-ը՝ աղջիկ, իսկ 2017 թվականի նույն ամսում մարզի բուժհաստատություններում ծնվել է 101 երեխա, որից 62-ը տղա և 39-ը՝ աղջիկ: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 41, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 10, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 21, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 14, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 12, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 3 մանկիկ: Գրանցված 101 ծնունդներից 3-ը եղել են այլ մարզերից: 22 փոքրիկ լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57