Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրավիրում է «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն»-ը

09.08.2017

 Օգոստոսի 12-ին եւ 13-ին, արդեն 6-րդ անգամ, Բերդի Սորան ազգային պարկում տեղի կունենա «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն» միջոցառումը։ «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի», Բերդի քաղաքապետարանի եւ մի շարք աջակիցների կողմից իրականացվող փառատոնը, ինչպես միշտ, այս անգամ էլ կմեկնարկի «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ոչ միայն ներկաները, այլև հարակից բնակավայրերի բնակիչներն ու սահմանապահ զինծառայողները կվայելեն ջազային հնչեղ կատարումներ։ Հաշվի առնելով միջոցառման նախորդ տարվա մասնակիցների թիվը, որը գերազանցել է 2000-ը, մեղրի և հատապտուղների փառատոնը նաև հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում տուրիզմի զարգացման համար: Փառատոնին հիմնականում մասնակցում են տարածաշրջանի բնակիչները՝ իրենց մշակած բերք ու բարիքով, քաղցրավենիքներով, արվեստով և արհեստներով։ Այցելուները լինում են Հայաստանի բոլոր մարզերից ժամանած տարբեր տարիքի ու զբաղվածության մարդիկ, միջազգային ծրագրերի և դեսպանատների ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ավելին՝ արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ։ Հաշվի առնելով այցելուների տարբեր նախասիրությունները՝ փառատոնը նախատեսում է տարբեր բաղադրիչներ ըստ հետաքրքրությունների.

Օգոստոսի 12
Քվեստ խաղ՝ հատուկ մրցանակով,
«Ջազը սահմանին» փառատոն՝ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի հետ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ /ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ/,
Երեկոյան հանգիստ և հյուրասիրություն,
Վրանային գիշերակաց։

Օգոստոսի 13
Մեղրի և հատապտուղների տաղավարներ՝ ցուցահանդես-վաճառք,
Գյուղական և ազգային սննդի, մթերքների, պահածոների, խմիչքների ներկայացում,
Ազգագրական երգ ու պար,
Գինու անվճար հյուրասիրություն,
Մեղրով տորթի մրցույթ,
Թեմատիկ անվճար ֆոտոսեսիաներ,
Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման և
տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում,
Մանկական խաղահրապարակ և ժամանց,
Խաղեր ու ժամանցային ծրագիր,
Շրջայց Շամշադինի գեղատեսիլ վայրերով։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59