Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղի ունեցավ ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողություն

07.08.2017

  Այսօր՝ օգոստոսի 7-ին, ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայում տեղի ունեցավ ջերմային և ֆոտովոլտային էլեկտրակայանների բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ովքեր ողջույնի իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին համագործակցության և ծրագրի իրականացման համար՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ծրագիրը կլինի շարունակական: Ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից՝ սերտ համագործակցելով ,,Արեգ,, մարդասիրական հիմնադրամի հետ և կյանքի է կոչվել արդեն մի քանի տարի ֆինանսավորվող գյուղատնտեսական ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Ֆրանսիայի Օ-դը-Սենի դեպարտամենտի խորհրդի հետ: Միջոցառման ընթացքում Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կողմից ներկայացվեցին վերականգնվող էներգիայի ոլորտում սպասվելիք հեռանկարները: Նշվեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային էլեկտրակայաններ տեղադրել ինչպես Լուսաձոր և Խաշթառակ համայնքներում գործող պետական հիմնարկներում, այնպես էլ սոցիալապես անապահով ընտանիքների տներում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05