Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ –փառատոնը

02.08.2017

Փառատոնի նպատակն է ներկայացնել Հաղարծնի վանքի հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ։
Ինչպես տեղեկացրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, նպատակ ունեն նաև Տավուշ աշխարհի կրթական ու մշակութային կյանքի զարագացումն ապահովել, որ Տավուշի անունը կապված չլինի միայն սահմանային իրադարձությունների ու դիպվածների հետ։ Միջոցառման կազմակերիպիչները թեմի երիտասարդներն են, որոնք էլ ցույց են տալու Հաղարծնի ու Տավուշի պատմամաշակութաjին ժառանգությունը, ավադույթները:
Միջոցառման օրակարգը.
Օգոստոսի 7 /երկուշաբթի, օր 1/
Հաղարծնի շաբաթի հանդիսավոր բացում
18:00 – Հանդիսավոր բացում. Հաղարծնի Աստվածամոր պատմական հարթաքանդակի
զետեղում վանական համալիրում
18:30 – Համերգ. Հայաստանի պետական կամերային երգչախումբ. գեղարվեստական
ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան

Օգոստոսի 8 /երեքշաբթի, օր 2/
Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: (Ա Կորնթ. 3.16)
Եւ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: (Մատթ. 16.18)
/ Տեր Սամվել վրդ. Մխիթարյան, Տեր Արիստակես վրդ. Այվազյան /
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր. կավագործություն, գորգագործություն, օճառի
պատրաստում, խաչքարագործություն, մանրանկարչություն,
մետաքսանկարչություն
Խոհանոց. տեղական խոհանոցի ներկայացում՝ կաթնահունց, նազուկ,
մասուրի ապուր, հոնի թթու, մուրաբաներ, մեղր. պատրաստության
ցուցադրություն և համտեսում
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18: 30 – Համերգ. Հայաստանի պետական ջազային նվագախումբ. գեղարվեստական
ղեկավար՝ Արմեն Հյուսնունց
21: 00 – Խոկում


Օգոստոսի 9 /չորեքշաբթի, օր 3/
Երջանիկ է այն ժողովուրդը, որի Տերն Աստված է: (Սաղմոս 143.15)
/ Տեր Աբել քհն. Քարտաշյան, Տեր Արամ քհն. Միրզոյան /
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր
Խոհանոց
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18:30 – Համերգ. «Հայաստանի փոքրիկ երգիչներ». գեղարվեստական ղեկավար՝
Տիգրան Հեքեքյան
21: 00 –Խոկում


Օգոստոսի 10 /հինգշաբթի, օր 4/ Մանուկների օր
Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք Ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է»: (Մատթ. 19.14)
/ Տեր Սմբատ քհն. Աբրահամյան, Տեր Հրայր քհն. Բեջանյան /
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր. կավագործություն, գորգագործություն,
օճառի պատրաստում /13:00 – «Տավուշ աշխարհի լույսը». էկոտուրիզմի
զարգացման հեռանկարները/, խաչքարագործություն,
մանրանկարչություն «Հույսի կամուրջ» ՀԿ-ի սաների աշխատանքների
ներկայացում
Խոհանոց. տեղական խոհանոցի ներկայացում՝ կաթնահունց, նազուկ,
մասուրի ապուր, հոնի թթու, մուրաբաներ, մեղր. պատրաստության
ցուցադրություն և համտեսում
Ազգային պարերի ուսուցում
13:00 – Համերգ. Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբ
16: 00 – Տիկնիկային թատրոն. «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային
թատրոն
17:00 – Համերգ. «Տավուշի մանուկներ» երգչախումբ
18:00 – Ժամերգություն
21: 00 – Խոկում


Օգոստոսի 11 /ուրբաթ, օր 5/
Բանակի օր/Հայ զինվորի ստեղծագործական օր/
Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն: (Ա Կորնթ. 1.18)
/ Տեր Արշավիր քհն. Ասատրյան, Տեր Սիմեոն քհն. Առաքելյան, Տեր Թորգոմ քհն. Մարգարյան /
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր
Խոհանոց
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18:30 – Համերգ. «Լույս» հնգյակ
21: 00 – Խոկում
22:00 – «Ֆրեսկո». ֆիլմերի ցուցադրություն

Օգոստոսի 12 /շաբաթ, օր 6/
Եվ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է Մարդու Որդին»: (Մատթ. 16.12)
/ Տեր Շավարշ քհն . Սիմոնյան, Տեր Սեդրակ քհն. Աղասյան /
09:00 – Ժամերգություն
11:00 – 18:00 – Վարպետաց դասեր
Խոհանոց
Ազգային պարերի ուսուցում
17:00 – Ժամերգություն
18:30 – Համերգ. «Գեղարդ» երգեցիկ խումբ
20:00 - «Ֆրեսկո». ֆիլմերի ցուցադրություն
22:00 – Սբ. Պատարագ. պատարագիչ՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյան


Օգոստոսի 13 /կիրակի, օր 7/
Տոն վերափոխման Սբ. Աստվածածնի
11:00 – Սուրբ Պատարագ. պատարագիչ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ
եպիսկոպոս Գալստանյան
Հաղարծնի շաբաթվա փակում

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59