Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական 2-րդ շաբաթօրյակը Տավուշի մարզում
31.07.2017
ՀՀ Տավուշի մարզպետարանը, մարզի բոլոր համայնքների աշխատակազմերը, մարզային և համայնքային ենթակայության տարբեր կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, ինչպես նաև մասնավոր ընկերություններն ու մարզի անհատ բնակիչները , ընդհանուր թվով 9700 մարդ, հուլիսի 29-ին մասնակցել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական 2-րդ շաբաթօրյակին: Օրվա ընթացքում աշխատանքները կազմակերպելու համար Տավուշի մարզում օգտագործվել է 117 միավոր տեխնիկա և 3890 միավոր գործիք: <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել ինչպես հանրապետական, մարզային և համայնքային ճանապարհահատվածներին հարող տարածքներում, այնպես էլ քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում, պատմա-մշակութային ու հանրային կարևորություն ունեցող այլ վայրերում: Հավաքվել է 847 խորանարդ մետր աղբ:
Շաբաթօրյակի ընթացքում մարզում փակվել են 10 աղբավայր և լցակույտ: