Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզկենտրոն Իջևանում
29.07.2017
Տավուշի մարզկենտրոն Իջևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միայն քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններից համապետական շաբաթօրյակին մասնակցում են 150 աշխատակից: Իրենց մասնակցությունն են ունեցել նաև ոստիկանության Իջևանի բաժնի, Տավուշի մարզպետարանի, զբաղվածության մարզային կենտրոնի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և այլ կազմակերպությունների աշխատակազմերը: Շաբաթօրյակին ակտիվ մասնակցում են նաև մանկապարտեզի երեխաների ծնողները: