Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է մանկապարտեզի հիմնարկեքի արարողությանը
27.07.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13337_s.jpg)
Հուլիսի 26-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ մանկապարտեզի նոր շենքի հիմնարկեքի արարողություն, որին ներկա էր նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ծրագրով քաղաքի կենտրոնում կկառուցվի նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզի շենք՝ նախատեսված 150 երեխայի համար: Այդտեղ կտեղափոխվի այժմյան թիվ 8 մանկապարտեզը: Կրթօջախի կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ամերիկահայ բարերարներ Ռեյմընդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի հովանավորությամբ։ Մանկապարտեզի հովանավորներ Հարթունյան ամուսինները հիմնարկեքին ներկա էին իրենց մանկահասակ զավակների՝ Նաիրիի, Դվինի և Մեղեդիի հետ։ Փոքրիկները նույնպես իրենց ծնողների հետ միասին տեղադրեցին մանկապարտեզի հիմնաքարը։