Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների
26.07.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ 2017 թվականի հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: