Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դասընթաց-հանդիպում
25.07.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13325_s.jpg)
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Հանդիպմանը ողջույնի խոսք ասաց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան միշտ ակտիվ համագործակցում է մարզպետարանի հետ՝ մարզում տարբեր ծրագրերի շրջանակներում արդյունավետ գործունեություն ծավալելով: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանին և պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակներում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ հասարակական կազմակերպություններին տրամադրվող իրավաբանական օգնության և ՀԿ-ների իրազեկության բարձրացման հետ կապված խնդիրներ։ Ծրագրի ներկայացուցիչները «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթաց անցկացրին մարզի ՀԿ-ների ներկայացուցիչների համար՝ զուգահեռաբար տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն` ՀԿ-ների կանոնադրությունները «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։