Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը
21.07.2017
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտները համակարգող պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Պատասխանատուներն ըստ ոլորտների հանդես եկան ներկա իրավիճակի մասին զեկույցներով, ապա ներկայացրին առաջարկներ, որոնք տվյալ բնագավառի համար զարգացում կապահովեն: Մարզպետ Հովիկ Աբովյանը ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարակններ տվեց, որոնք կապված էին նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում նախատեսված քննարկվող հարցերի հետ: