Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին
21.07.2017
Երևանի քաղաքապետարանի «Արտաքին կապեր» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի անդամներն ու ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզ:
Մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ նրանք այցելել են մարզի սահմանամերձ Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացել համայնքների խնդիրներին:
Վարչական շրջանի և ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման կողմից համայնքների մանկապարտեզներին նվիրել են գնդակներ, խաղալիքներ, նկարչական պարագաներ:
Համաձայնություն է ձեռք բերվել փոխադարձ այցելությունների ու աջակցության ծրագրերի իրականացմամբ ընդլայնել վարչական շրջանի և մարզի համագործակցության շրջանակները:
Նյութի աղբյուրը և լուսանկարները՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջ: