Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզից 10 պատանի շախմատիստ մասնակցել են հուշամրցաշարին
19.07.2017
![](http://tavush.mtad.am/files/n_pics/13273_s.jpg)
Օրերս Ջերմուկում անցկացվել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը. «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը: Այս տարվա մրցաշարը խոշորագույնն է եղել մրցաշարի պատմության մեջ, մասնակցել են 362 շախմատիստ: Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի աջակցությամբ մարզից հուշամրցաշարին մասնակցել են մինչև 18 տարեկան 10 պատանի: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարն անցկացվում է 3 տարիքային խմբերով. մինչև 10, մինչև 12 և մինչև 18: Մինչև 10 տարեկանների խմբում առանձին հաշվարկ է կատարվում մինչև 8 տարեկան մասնակիցների համար, իսկ մինչև 18 տարեկանների ենթախմբում առանձին հաշվարկներ են ընթանում մինչև 14 և մինչև 16 տարեկանների համար: Հուշամրցաշարի արդյունքներով Տավուշի մարզը ներկայացնող շախմատիստներից երկուսը լրացրել են շախմատային 2-րդ կարգը: