Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դասախոսություն Ենոքավան համայնքում
18.07.2017
Հուլիսի 17-ին, Ենոքավանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, նորաբաց տղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ համայնքի հատակագծի մշակման վերաբերյալ թեմայով: Դասախոսությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մարզում ,,Հայնախագիծ,, ընկերությունն սկսել է 55 բնակավայրերի 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Այս փաստաթղթերը մինչև 2017 թվականի ավարտը պետք է մշակված և հաստատված լինեն: Տարեվերջին մարզի համայնքները կունենան գլխավոր հատակագծեր: Ենոքավանի զարգացման հիմնադրամի կազմակերպած բաց դասախոսությունների նպատակն է հասնել որոշակի ներդաշնակեցման քաղաքաշինարարների և համայնքի բնակիչների միջև՝ գլխավոր հատակագծի մշակման ընթացքում լավագույն արդյունքն արձանագրելու համար։ Հիմնադրամի ներկայացուցիչների կարծիքով հատակագծի առավել հաջողված տարբերակն ստանալու համար, փաստաթղթի մշակման ընթացքում անհրաժեշտ է նաև համայնքի բնակիչների ակտիվ ներգավվածությունն ու համագործակցությունը: