Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցությունում
12.07.2017

Հուլիսի 11-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերն ու ոլորտները համակարգող պատասխանատուները: Մարզպետը մի շարք հանձնարարականներ տվեց վարչությունների պետերին՝ կապված առաջիկայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզ կատարելիք այցի նախապատրաստման հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարզպետն անդրադարձ կատարեց մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացվող միջոցառումների ընթացքին: Ստորաբաժանումների ղեկավարները համապատասխանաբար ներկայացրին իրենց ոլորտներում տիրող իրավիճակը, առկա խնդիրները և հանդես եկան տարբեր առաջարկներով: