Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է հաղթանակով վերադարձած պատանի մարզիկներին
04.07.2017

Տավուշի մարզի 5 պատանի մարզիկներ հաղթական հաջողություններ են գրանցել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած <<Կյոկուշին Կարատե>> մարզաձևի Աշխարհի գավաթի առաջնությունում և արժանացել առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Նրանք բոլորը <<Կյոկուշին Կարատեի>> Ազգային ֆեդերացիայի Տավուշի մասնաճյուղի սաներ են: Մարզիչը նույն մարզաձևի մարզային ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանն է, ով Բագրատաշենի մարզադահլիճում պարապմունքներ է անցկացնում Բագրատաշենից և հարևան համայնքներից հաճախող 50 երեխաների հետ:
Հաղթանակով վերադարձած պատանի մարզիկներին այսօր Տավուշի մարզպետարանում ընդունեց մարզպետ Հովիկ Աբովյանը, շնորհավորեց նրանց և մաղթեց նորանոր հաջողություններ:Մարզիչ Արմեն Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Հովիկ Աբովյանին աջակցության համար՝ ընդգծելով, որ առանց դրա հնարավոր չէր լինի ապահովել երեխաների մասնակցությունն առաջնությանը: