Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ջազային երաժշտության համերգ
30.06.2017

,,Հայաստանի պետական ջազ նվագախմբի հյուրախաղերը մարզերում,, նախագծի շրջանակներում հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ջազային երաժշտության համերգ: Անվճար համերգն իրականացնում է ,,Միհր ստեղծագործողների միություն,, ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Համերգի կազմակերպման աջակիցն է Տավուշի մարզպետարանը: Տեղեկացնենք, որ նախագիծն իր մեջ ներառում է նաև կրթական մաս, որի ընթացքում նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն իր երաժիշտների հետ համատեղ կտա անվճար վարպետության դասեր, որի ընթացքում կնվիրվեն նաև երաժշտական ձեռնարկներ: