Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում
28.06.2017

Հունիսի 27-ին տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նիստի օրակարգով քննարկման էր դրված երկու հիմնական հարց. 2017 թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները և տարկետման ներկայացված անձնական գործերի քննարկումը: Ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քաղաքացիների զինհաշվառման /կցագրման/ տվյալների ամփոփմանը, բժշկական հանձնաժողովների աշխատանքին և զորակոչի կազմակերպման հետ կապված այլ խնդիրների: